ԳՇ պետը Օնիկ Գասպարյանն է. Արա Զոհրաբյան

Օնիկ Գ

ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Այդ մասին հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջից։

«Անկախ նրանից, ՀՀ կառավարությունը, թե որևէ անհատ մասնագետ արդար կամ տրամաբանական համարում է կամ չի համարում այս իրավիճակը, միևնույն է, փաստ է՝ ՀՀ վարչական դատարանը պաշտոնապես ճանաչել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանն այս պահին, դատական ակտի ուժով, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատված չէ»,– գրել է Զոհրաբյանը:

Նա նաև հիշեցրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Դիտումների քանակը: 4224
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին