Հաագայի ՄՔ դատարանը Պուտինին կալանավորելու օրդեր է տվել

Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային օրդերներ է տվել` պարզաբանելով, որ Պուտինն ու Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների բռնագաղթի համար։

ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել է, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք տեղափոխելը կարող է համարվել պատերազմական հանցագործություն:

Որոշմանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշել. «Միջազգային քրեական դատարանի որոշումները Ռուսաստանի համար որևէ նշանակություն չունեն, այդ թվում՝ իրավական տեսանկյունից։

Ռուսաստանը միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից չէ և դրա վերաբերյալ պարտավորություններ չունի։ Այս կառույցի հետ Ռուսաստանը չի համագործակցում, իսկ միջազգային դատարանից բխող ձերբակալության հնարավոր «դեղատոմսերը» մեզ համար իրավաբանական նշանակություն չունեն»։

Դիտումների քանակը: 3831
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին