«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը :
Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 անդամից։ Խնդրագրի տակ ստորագրել են 15 հոգի 2 կուսակցությունից՝ “Ազատ Հայրենիք”, որի նախագահն է Արայիկ Հարությունյանը և “Արցախի ժողովրդական կուսակցություն”, նախագահ՝ Աշոտ Ղուլյան․
Ղուլյան Աշոտ — ԱԺ նախագահ
 Արթուր Թովմասյան — «Հայրենիք»
 Հյուսնունց Ռուդիկ — «Հայրենիք»
 Դադայան Ռամելա — «Հայրենիք»
 Մխիթարյան Արզիկ — «Հայրենիք»
 Ուլուբաբյան Վարդգես — «Հայրենիք»
 Բաղրյան Վարդգես — «Ժողովրդավարություն»
 Գրիգորյան Արամ – «Հայրենիք»
 Ղահրամանյան Ռոբերտ — «Հայրենիք»
 Կասպարյան Գրիգորի — «Հայրենիք»
 Օհանյան Արմեն — «Հայրենիք»
 Գալստյան Ժաննա — «Ժողովրդավարություն»
 Մելքումյան Դավիթ — «Ժողովրդավարություն»
 Բարսեղյան Լյուդմիլա — «Ժողովրդավարություն»
 Օհանջանյան Արարատ — «Հայրենիք»
“Ազատ Հայրենիք” կուսակցությունից 4 պատգամավոր անհայտ պատճառներով չեն ստորագրել։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 27-ին։ Նա մեղադրվում է 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։


 
  
  
  
 
Հէնց ետ բոլոր դեպուտատները դավաճաներ էն։ Մեչերնին մի նորմալ մեկը չիկա։ Եւ այսքան ժամանակ տրանք եին որոշու մեր Արցախի եւ իրա ժողվրդի. ապագան։