Հակարի կամրջից առևանգվել է Ալեն Սարգսյանը

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այդ մասին հաստատում են նաև Արցախի տեղեկատվական շտաբից։

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, որը մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքից [Բերձորի միջանցք] Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել էին ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ ՀՀ տեղափոխվող անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ առևանգվածների թիվը 3-ն է և տղաները «մեղադրվում են վարչական խախտում կատարելու մեջ»։ Նրանք նաև հավելում են, որ վերջիններիս կալանավորվել են 10 օր ժամկետով, որը կարող է փոխարինվել տուգանքով։ Թշնամին նաև գրում է, որ տղաները Մարտունի-Ավո ֆուտբոլային թիմի անդամներ են։

Դիտումների քանակը: 4196
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին