Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում ընթացող Համահայկական խաղերի բացման արարողության մարզական շքերթին մասնակցեց նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի պատվիրակությունը, ովքեր կմասնակցեն 6 մարզաձևերի մրցաշարերի։
Արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։ Այս տարի մասնակցում է 41 երկրի շուրջ 7000 մարզիկ:
Ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև։ Վիճարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է նաև կանանց ֆուտբոլը։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Համահայկական խաղերին Արցախի պատվիրակությունը մասնակցում է շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած փոքրաթիվ քանակի մարզիկներով, որոնց հրավերով ներկա եմ խաղերի բացման արարողությանը։
Մարզադաշտում գտնվող աշխարհասփյուռ հայությունը իր բացառիկ միասնական աջակցությունը ցուցաբերեց արցախցի մարզիկներին։
Մենք միշտ ձեր կողքին ենք, սիրելի արցախցիներ»։
Թողնել պատասխան