Հանդիպել են Վահան Բադասյանն ու Արայիկ Հարությունյանը

received_806960216573940

«Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի գլխավորությամբ այսօր հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ։

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության Հարությունյանը ողջունել է օրեր առաջ օրհասական խնդիրների հաղթահարման նպատակով համախմբմանն ուղղված կուսակցության հայտարարությունը, նշել, որ իրեն ներկայացված ծրագրային առաջարկներն ընդունելի են, և, հիմքում ունենալով ազգային ու պետական շահը, պատրաստ է համագործակցության:

Օրերս կուսակցությունը, մասնավորապես, հայտարարել էր որ, «այս օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից ու պայքարել մեր ժողովրդին հուզող ու ապագայի նկատմամբ հավատ ներշնչող անվտանգային և տնտեսական խնդիրների լուծման համար», և որ վերոնշյալ խնդիրների լուծման առաջարկները ներկայացրել են Արայիկ Հարությունյանին։

Ըստ նույն աղբյուրի Բադասյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է մի կողմ դնել քաղաքական բոլոր հավակնությունները և ներգրավվել ժողովրդի խնդիրների լուծման կարևոր գործում:

Հանդիպմանը քննարկվել են նաև ներքին և արտաքին մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Դիտումների քանակը: 4227
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին