Հարավային Օսեթիան ուզում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ

Բիբիլով

Հարավային Օսեթիան կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում, համապատասխան իրավաբանական քայլեր մենք կանենք մոտ ժամանակներս։ Այդ մասին հայտնում է Sputnik Օսեթիան` մեջբերելով «Եդինայա Ռոսիայի» մամուլի ծառայության կողմից հրապարակված Հարավային Օսեթիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարությունը։

«Ռուսաստանի հետ միավորումը հանրապետության ռազմավարական նպատակն է», — ասել է Բիբիլովը:

Նա նշել է, որ այժմ ողջ աշխարհը բեկումնային պահ է ապրում, ռուսական աշխարհն այսօր պաշտպանում է նրանց շահերը, ովքեր հավատարիմ են իրեն, նրանց, ովքեր դեմ են նացիզմին, հարգում են համամարդկային արժեքներն ու միջազգային հանրության կողմից ընդունված հիմնարար իրավունքներն ու նորմերը:

«Ռուսական աշխարհի նորագույն պատմության առաջին վերածնունդը, այն ըմբռնումը, որ կա մի գիծ, որից այն կողմ չի կարելի անցնել, տեղի ունեցավ հենց այստեղ՝ Հարավային Օսեթիայում, 2008 թվականին, երբ Ռուսաստանը որոշեց պաշտպանել օսերին ու ճանաչել Հարավային Օսեթիայի Հանրապետության անկախությունը, ինչի համար մենք միշտ երախտապարտ կլինենք ՌԴ ղեկավարությանը և ժողովրդին։ Շնորհակալություն, եղբայրներ և քույրեր։ Դա պատմական որոշում էր, որը Հարավային Օսեթիայի ժողովրդին խաղաղության երաշխիքներ և զարգացման հնարավորություններ տվեց։ Սակայն Օսեթիայի ժողովրդի, բաժանված ժողովրդի գլխավոր պատմական, ռազմավարական նպատակը մեկ պետության շրջանակում միավորվելն է», — հավելել է նա։

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնությունը 2008թ. օգոստոսին ճանաչեց Հարավային Օսեթիայի Հանրապետության անկախությունը։ 2012 թվականից ռուսերենը երկրի երկու պետական լեզուներից մեկն է։

Դիտումների քանակը: 4169
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին