Հայաստանի և “Արևելյան գործընկերության” երկրների խորհրդարանները հետազոտական ցանց կստեղծեն

86.thumb

Հայաստանն ու Եվրոպական Միության “Արևելյան գործընկերության” մյուս երկրները` Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան համատեղ Հետազոտական խորհրդարանական կենտրոն կստեղծեն:

Համապատասխան հուշագիրը ստորագրվեց նախօրեին Հայաստանի Ազգային ժողովում՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի խորհրդարանների քարտուղարների երկրորդ հանդիպման շրջանակներում:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն հայտարարել է, որ “Արեւելյան գործընկերության” երկրների խորհրդարանների հետազոտական ցանցի ստեղծումը կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտա կազմակերպել հետաքրքիր տեղեկատվության, գաղափարների, լավագույն փորձի և գիտելիքների փոխանակում: Բացի այդ, այս հարթակը թույլ կտա համագործակցություն հաստատել Եվրոպական պառլամենտի կողմից ստեղծված այլ ցանցերի հետ:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար և գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կարևորեց հուշագրի ստորագրումը, նշելով, որ նոր կառույցը թույլ կտա կողմերի միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետ և արագ ձևավորումը: Ըստ նրա՝  հուշագրին մասնակցող երկրների ներկայացուցիչները նշանակվելու են հետազոտական կենտրոնի աշխատանքը համակարգելու և գործընկերների միջև մշտական կապ հաստատելու համար:

Նա նաև տեղեկացրեց, որ “Արևելյան գործընկերության” երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հերթական հանդիպումը կկայանա 2019 թ. մայիսին Լվովում:

Դիտումների քանակը: 5076
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին