“Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է” — Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Քիչ առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի շրջանակներում դիմեց դատարանների մուտքերը արգելափակող մարդկանց և հորդորեց նրանց 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

“Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին:

Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս անշրջելի:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխո՛վ:)”,- գրել է վարչապետը իր ֆեյսբուքյան էջում։

Դիտումների քանակը: 4661
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին