Այսօր՝ Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի առաջարկվում է թույլ տալ, որ քաղաքացիները արտասահմանից դեղեր պատվիրեն և ստանան փոստային ծառայությունների միջոցով:
“Համաձայն գործող ստանդարտների՝ անհատը կարող է դեղը բերել իր հետ սահմանը հատելիս, բայց փոստային ծառայությունների միջոցով արտասահմանից պատվիրելու դեպքում այդ դեղամիջոցն արգելվում է ստանալ, թեկուզ այն ուղարկվի արտասահմանցի հարազատների կողմից: Ավելին, եթե փաթեթում կա հագուստ, այլ իրեր և դեղամիջոց, ապա արգելվում է ստանալ ամբողջ փաթեթը”,- ասաց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և ավելացրեց, որ ըստ առաջարկվող փոփոխությունների, կթույլատրվի մեկ անձին պատվիրել ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ երեք տեսակի դեղեր, յուրաքանչյուր տեսակից ոչ ավելի, քան երեք տուփ քանակությամբ, բացառությամբ այն դեպքերի, եթե բուժումը պահանջում է ավելի շատ դեղամիջոցներ: Այնուամենայնիվ, նշվում է, որ վերջինի դեպքում անհրաժեշտ է Առողջապահության նախարարությունից թույլտվություն ստանալ:
«Մաքսային մարմինները կհետևեն վիճակագրությանը: Գրանցվելու է յուրաքանչյուր քաղաքացու անունը և այն դեղամիջոցները, որոնք նա ստացել է փոստի միջոցով: Քննարկումներ են անցկացվում տեսչական մարմինների հետ, և վարչությունը կարող է ստուգումներ անցկացնել երկու-երեք ամիսը մեկ անգամ` մաքսային մարմիններից ազդանշան ստանալուց հետո», — ասաց Գաբրիելյանը:
Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ հոգեմետ դեղերը չեն մտնում այս կանոնակարգի մեջ և դրանց ներմուծումը դեռևս արգելված կլինի։
newsarmenia.am
Թողնել պատասխան