Հայազգի գործարար Մայք Բադալյան շահագրգռված է ներդրումներ կատարել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում

5480450865034

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է հայազգի ամերիկացի գործարար Մայք Բադալյանին:

Գործարարը շահագրգռված է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրումների իրականացման հեռանկարով:

Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման սկզբում գործարարը տեղեկացրեց, որ ներկայումս Արցախում ակտիվ  զբաղվում է գինեգործությամբ։ Զբաղվում է “Արբա” գինիների արտադրությամբ, ինչպես նաև մտադիր է զբաղվել այգեգործությամբ Հայաստանում:

Բացի այդ, Մայք Բադալյանը, Լիբանանի իր գործընկերոջ հետ միասին, մտադիր է կազմակերպել հայկական գյուղմթերքների արտահանումը, մասնավորապես`ձկնամթերքը, դեպի Լիբանան:

Ծանոթանալով հյուրի ցանկությանը՝ ընկուզենու այգիներ տնկել, նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նման նախաձեռնություն արդեն գոյություն ունի Կոտայքի մարզի Եգվարդ համայնքում և այդ պեկան ընկույզի այգիները հայ-լիբանանյան համագործակցության լավագույն օրինակն են հանդիսանում:

 

news.am

Դիտումների քանակը: 4966
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին