Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Անդալուսիայի խորհրդարանում

FB_IMG_1620762523046

Անդալուսիայի խորհրդարանում այսօրվանից բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես։ Այդ մասին հաղորդում է Իսպանյայում ՀՀ դեսպանատունը։ Համաձայն հաղորդագրության ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի և Անդալուսիայի խորհրդարանի նախագահ Մարտա Բոսկետ Ասնարի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Անդալուսիայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարիա Էսպերանսա Օնյա Սևիյան, տարբեր քաղաքական խմբակցություններ ներկայացնող մի շարք պատգամավորներ, լրագրողներ, Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտո Գարսիան և հայ համայնքի ներկայացուցիչները։

«Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը Անդալուսիայի խորհրդարանում ներկայացված է լինելու երկու շաբաթ», — տեղեկացնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այսօր Իսպանիայի Կոնգրեսի մի խումբ պատգամավորներ ու սենատորներ բողոքի ակցիա են անցկացրել Իսպանիայի խորհրդարանի շենքի դիմաց` այդկերպ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին։

Դիտումների քանակը: 4113
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին