“Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:
Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:)”,- գրել է Հայաստանի վարչապետը իր ֆեյսբուքյան էջում և հրապարակել նկար։
Քննչական կոմիտեն և ինքը՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չեն հստակեցրել, թե որ քրեական գործով է իրականացվում հարցաքննությունը, և որ կարգավիճակում է հրավիրվել վարչապետը:
Վարչապետ Փաշինյանի հարցաքննության վերաբերյալ պաշտոնական զեկույցը շուտով կտարածվի:
Ի դեպ, վարչապետի հարցաքննությունը տևել է մոտ 40 րոպե:
Հարցաքննությունից հետո Փաշինյանը լքեց շենքը՝ Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ:
Թողնել պատասխան