ՀՀ վարչապետը հրավիրվել է ՔԿ և պատասխանել քննիչի հարցերին

82024440_2528857140767999_7241557342024630272_n

“Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:

Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:)”,- գրել է Հայաստանի վարչապետը իր ֆեյսբուքյան էջում և հրապարակել նկար։

Քննչական կոմիտեն և ինքը՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չեն հստակեցրել, թե որ քրեական գործով է իրականացվում հարցաքննությունը, և որ կարգավիճակում է հրավիրվել վարչապետը:

Վարչապետ Փաշինյանի հարցաքննության վերաբերյալ պաշտոնական զեկույցը շուտով կտարածվի:

Ի դեպ, վարչապետի հարցաքննությունը տևել է  մոտ 40 րոպե:

Հարցաքննությունից հետո Փաշինյանը լքեց շենքը՝ Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ:

Դիտումների քանակը: 4581
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին