Հրդեհ Կաղարծի համայնքում. տանտերը մահացել է

Նոյեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում հրդեհ էր բռնկվել: ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայության փոխանցմամբ այրվել է բնակելի տուն, որի ներսում գտնվում էր տարեց կին:

«Բնակչությանն օգնելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանն օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Համաձայն աղբյուրի այրվել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչ Նորա Գարեգինի Գասպարյանին պատկանող երկհարկանի բնակելի տունը լրիվությամբ, որի ներսում հայտնաբերվել է վերջինիս դին:

Դեպքի առթի ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործը:

ԱՀ Քնչական կոմիտեն հայտնում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի /անձանց/ կողմից դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում տեղակայված, նույն համայնքի բնակիչ Նորա Գարեգինի Գասպարյանին պատկանող առանձնատունը հրկիզվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Դիտումների քանակը: 4015
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին