Օգոստոսի 22-ին ժամը 14:14-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող տնկարանային տնտեսության տարածքում հրդեհ է բռնկվել:
Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
Քամու օգնությամբ արագ տարածվող հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 5 հրշեջ մեքենա: Օգնության է մեկնել նաև ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին հետևել է ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել օգոստոսի 23-ին՝ ժամը 08:30-ին: Նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արկադի Խաչատրյանը հրդեհի վայրում ստացել է այրվածքներ և տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Հրդեհի հետևանքով լրիվությամբ այրվել է մեկ միավոր գյուղատնտեսական նշանակության տրակտոր, մասնակի քարե շինության տանիք, վառելափայտ, չոր խոտատարածք և թփեր: Մակերեսը ճշտվում է:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
Թողնել պատասխան