Հուլիսի 22-ը՝ Բռնցքամարտի միջազգային օր

116131029_2944794612414480_8840983783466789591_n

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Բռնցքամարտի միջազգային օրվա առթիվ.

“Հուլիսի 22-ը Բռնցքամարտի միջազգային օրն է։ Ի նշանավորումն 2017 թվականի այդ օրը բռնցքամարտով մասսայական մարզվողների ռեկորդային թվի` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հուլիսի 22-ը հռչակել է մարզաձևի միջազգային օր, այն նաև գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Շնորհավորում եմ բռնցքամարտի հայկական ընտանիքին՝ մարզիկներին, մարզիչներին և մարզաձևի երկրպագուներին: Մեր բռնցքամարտիկները մշտապես բարձր են պահել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային տարբեր մրցաշարերում և ապացուցել են հայկական բռնցքամարտի բարձր կարգը: Վստահ եմ՝ տարեցտարի ավելանալու է մեր եռագույնը միջազգային ասպարեզում հպարտորեն ծածանող բռնցքամարտիկների թիվը:

Մեր բռնցքամարտիկներին մաղթում եմ նոր նվաճումներ, անսպառ ուժ և տոկունություն: Համոզված եմ, որ մարտական ոգու, համառության շնորհիվ կկարողանաք հասնել մարզական բարձունքների՝ հպարտության զգացում պարգևելով բոլորիս”:

Դիտումների քանակը: 4576
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին