Ո՞ր դեպքերում է կազմակերպվում հեռավար ուսուցումը և ինչ բովանդակությամբ

106263354_2925592187668056_3103436426069472195_n

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հեռավար կրթության կարգը:

Հեռավար կրթության կազմակերպման դեպքերն են՝

📍Եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը:

📍Եթե հայտարարվել է արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակ (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն):

📍Դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ օտարերկրյա պետություններում ծնողների հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար, եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում:

📍Այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատև բուժման կարիք:

📍Այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են և հաճախ են բացակայում երկրից:

📍Այն անձանց համար, որոնք պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:

📍Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Հայաստան վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, որոնք լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր՝ ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:

Դիտումների քանակը: 4479
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին