Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է տարածաշրջանում օտարերկյա ներկայացուցիչների տեղակայմանը

Իրանը դեմ է օտարերկյա ներկայացուցիչների առկայությանը տարածաշրջանում։ Այս մասին կրկին անգամ հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իրանական կողմը յուրաքանչյուր փոփոխություն պատմական սահմաններում չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է։ Կձեռնարկենք բոլոր քայլերը, որը կդիմակայի անգամ նման մտածելակերպին»,– նշեց Իրանի ԱԳ նախարարը։

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հավելեց նաև, որ իրանական կողմը կարևորում է տարածաշրջանի երկրների գործունեությունը և օրինակ բերեց «3+3» պլատֆորմը։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշեց նաև, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել է երկու երկրների առևտրաշրջանառությունը վերաբերող հարցեր։

«Նախկինում մեր առևտրաշրջանառությունը 700 մլն դոլարի էր հասնում, պայմանավորվել ենք, որ այն շուտով կհասնի 1 մլրդ դոլարի։ Պոտենցիալը կա, կարող ենք դրանից էլ անցնենք»,– նշեց նախարարը։

Նա հավելեց նաև, որ Կապանում հյուպատոսության բացումը էլ ավելի դյուրին կդարձնի երկու երկրների համագործակցությունը։

Դիտումների քանակը: 3919
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին