Արցախի օկուպացված հատվածում վթարվել են թուրք քաղգործիչներ

Բինալի Յըլդըրըմ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի  և պատգամավոր Շամիլ Այրիմի մեքենան Արցախի օկուպացված հատվածում վթարվել են։

Նշենք, որ նրանք Կովսական (Զանգիլան) են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղեկցող պատվիրակության կազմում` օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ Յըլդըրըմն ու Այրիմն ուղղաթիռով տեղափոխվել են Բաքվի հիվանդանոց։ Բժիշկներն նրանց վիճակը գնահատում են բավարար։

Դիտումների քանակը: 3853
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին