Կայացել է Բաքու-Վարանդա (Ֆիզուլի) առաջին թռիչքը

Ազ

Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում կառուցված օդանավակայանում Բաքվից իրականացնել է փորձնական թռիչք և վայրեջք է կատարել Ադրբեջանի ավիաուղիների Airbus A240-500 ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը, որի թռիչքը տևել է 35 րոպե։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է նաև, որ այսօր Վարանդայի օդանավակայանում վայրէջք է կատարել նաև ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը պատկանող խոշորագույն բեռնատար ինքնաթիռներից մեկը ՝ Boeing 747-400-ը:

Հայտնի է, որ 2021 թվականի հունվարի 14 -ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցավ Վարանդայի միջազգային օդանավակայանի հիմնարկեքի տեղադրումը: Իսկ ավելի վաղ՝ 2020 թվականի նոյեմբերին, ICAO-ն բավարարել էր Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական ​​գործակալության խնդրանքը և ներառել է Վարանդայի օդանավակայանը միջազգային ցուցիչների կատալոգում:

Դիտումների քանակը: 4784
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին