Խրամորթի կանայք և երեխաները տարհանվել են

Screenshot_20220315-202904_Facebook

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Այդ մասին տեղեկացնում է Ասկերանի շրջանի վարչակազմը։

Խրամորթի կանայք և երեխաները տարհանվել են

«Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։
Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից»,– նշված է վարչակազմի կողմից տարածած հայտարարության մեջ:

Բացի այդ, աղբյուրը նշում է, որ ԱՀ Պաշտպանության բանակը և մնացած լիազոր մարմինները հետևում են իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկեն անվտանգության համապատասխան միջոցառումներ:

Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում նաև՝ Արցախի այլ վայրերից տեղահանված։

Դիտումների քանակը: 4091
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին