Կլաարն անդրադարձել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպմանը

Screenshot_20230301-170724_Twitter

Հուսադրող է Բաքվի և պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը։ Այդ մասին հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Լավ է, որ քննարկումները կարծես թե կենտրոնացել են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի շուրջ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կլաարը։

Կլաարն անդրադարձել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպմանը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովն այսօր եռակողմ հանդիպում են անցկացրել։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ քննարկվել են հումանիտար և ենթակառուցվաքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնմանը, բնական գազի անխափան մատակարարմանը, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը:

«Այլ հարցեր օրակարգում չեն եղել»,- հավաստել էր Ավանեսյանը

Դիտումների քանակը: 3876
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին