Կյանքից հեռացել է Մաքսիմ Հովհաննիսյանը

unnamed (5)

Կյանքից հեռացել է հայ արձակի երևելի դեմքերից մեկը՝ Մաքսիմ Հովհաննիսյանը, մարդ, ով խորհրդանշում է մի ողջ դարաշրջան։

Այդ մասին հայտնեցին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից։

Մեծ է Հովհաննիսյանի ավանդը Արցախյան գոյապայքարում։ Գրողի, լրագրողի, մտավորականի լավագույն հատկանիշները միաձուլելով ժողովրդի ակնկալիքներին՝ նա ստեղծեց հերոսական մի տարեգրություն՝ Հրանտ Մաթևոսյանի բնորոշմամբ դառնալով «Բանի գեներալ»։
Նա ստեղծեց անկեղծ ու բազմաշերտ արձակ, գրականություն բերեց արցախցու հոգեկերտվածքն ու բարբառի նրբերանգները, հոգեբանական նոր շերտեր հաղորդեց վավերագրական արձակին։
“Ցավակցում և համբերություն ենք մաղթում Հովհաննիսյանների ընտանիքին, Հայաստանի և Արցախի գրական օջախներին, հայ ժողովրդին։ Համոզված ենք, որ նա կմտնի հավերժություն՝ որպես ազնվացնող գրականության խորհրդանիշ”,- նշված է ԱՀ ԿԳՄ նախահահության ֆեյսբուքյան էջում։

Դիտումների քանակը: 4588
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին