Լիտվայի մտավորականները կոչ են անում արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների վերադարձը

Լիտվա

Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Կեշտուտիս Դրազդաուսկասն (Kestutis Drazdauskas) իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Այդ մասին հաղորդում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են:

Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»։

Կոչին միացել են հետևյալ գործիչները`

Բուդրայտիս Յուոզաս — թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ
Կալցոնաս Բենհարդաս — կոմպոզիտոր
Դրազդաուսկաս Կեշտուտիս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր
Գրիգորյան Հասմիկ՝ օպերային երգչուհի
Իբելհաուպտայտե Դալիա՝ թատրոնի և օպերայի ռեժիսոր, պրոդյուսեր
Էիդրիգեվիչյուս Ստասյս՝ նկարիչ
Կորշչունովաս Օսկարաս՝ ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ
Լանդսբերգիս Վ. Վիտաուտաս՝ բանաստեղծ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր
Մամոնտովաս Անդրիուս՝ երաժիշտ, պրոդյուսեր, դերասան
Մատելիս Արունաս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր
Մայնելիտե Վայվա՝ դերասանուհի
Միշկունայտե Վիկտորիա՝ օպերային երգչուհի
Շիաուչյուլիս Սաուլիուս՝ դաշնակահար, կոմպոզիտոր
Ստոնիս Աուդրիուս՝ կինոռեժիսոր
Ստորպիրշտիս Գեդիմինաս՝ թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ուսուցիչ
Յեվդոկիմովաս Արթուրաս՝ կինոռեժիսոր
Վաչերսկիս Ադոլֆաս՝ դերասան, ռեժիսոր
Վենցլովա Թոմաս — բանաստեղծ, հրապարակախոս, մեկնաբան, գրականագետ, պրոֆեսոր

Դիտումների քանակը: 4387
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին