“Լույս Արցախին”․ “Ապացուցենք, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է”

“Լույս  Արցախին”  Քաղաքական  շարժում  նախաձեռնող  խումբը  համացանցում  գրառում  է  կատարել՝  հայտնելով  իր  վերաբերմունքը  Հայաստանում  և  Արցախում  տեղի  ունեցող  դեպքերի  վերաբերյալ․  “Հայրենակիցներ,
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված Արցախի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների արտահայտած մտքերից պարզ է դառնում, որ  

 

 

Արցախի Աժ ճահճացած է և հավատարիմ է Հայաստանյան հին ռեժիմին, ինչը յուրօրինակ վտանգ է ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և Արցախի անվտանգության համար”:

“Լույս  Արցախին” նշել է  նաև,  որ  Արցախի ներկայիս իշխանության պահպանումը բերում է ոչ թե բարեփոխումների, այլ ամրապնդում է նախկին քրեաօլեգարխիկ համակարգի հանցավոր հիմնադիրների պաշտպանությունը:Արցախի իշխանությունները ոչ միայն ՀՀ-ի նախկին ռեժիմի ջահակիրներն են, այլ նաև մասնակից են մի շարք հանցագործությունների, այդ թվում նաև 2008թ. Մարտի 1-ի:
Արցախի ԱԺ-ից տեսակետ հայտնող պատգամավորները իրենց վերջին ճիգերը գործադրելով փորձում են պաշտպանել և արդարացնել իրենց քաղաքական երեք կնքահայրերի` Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, ինչպես նաև Լ.Տեր-Պետրոսյանի ոչ ազգանպաստ հակապետականամետ և հանցավոր գործունեությունը: ՀՀ ( Արցախը ներառյալ) անվտանգության թուլացման, տնտեսական անկման, արտագաղթի աճման, համատարած աղքատության մեղավորները միանշանակ ՀՀ երեք նախագահների համապատասխան ժամանակաշրջանի պատասխանատուներն են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և նրանց սպասարկող քաղաքական ուժերն ու անհատները, ովքեր ունեն իրենց անձնական շահադիտական կախվածությունը ՀՀ նախկին քրեածին ռեժիմի պարագլուխներից:Այս քաղաքական ուժերն ու անհատները պետական միջոցներից արտոնյալ օգտվողներ են, ովքեր իրենց կյանքն ու գործունեությունը շարունակել չեն պատկերացնում առանց իրենց քաղաքական նախահայրերի:

“Կոչ ենք անում Արցախի ժողովրդին չտրվել այսպես կոչված քաղաքական դեմքերի և “հեղինակություների” խիղճ աղերսող, Հայաստանյան իրականության հետ չհամընկնող հայտարարություն- կոչերին:Բարձր պահելով քաղաքացիական գիտակցությունը սատարել Հայ ժողովրդի զարթոնքը` Թավշյա Հեղափոխությունը, պահանջատեր և աջակից լինել Հայրենիքը արկածախնդիր ու հանցագործ տարրերից մաքրելու գործընթացին:Մեր միասնական և համառ պայքարով պահանջենք Արցախի նախագահի և ԱԺ-ի հրաժարականը:Արտահերթ ու արդար ընտրություններով Արցախում ձևավորել նոր իշխանություն, որի քաղաքական տեսակետները կհամընկնեն Նոր Հայաստանի քաղաքական դիրքորոշումներին:
Համոզված ենք, որ Արցախի արդարամիտ ժողովուրդը զգոն է և ընդունակ է դրսևորելով համառ կամք, կրկին անգամ ապացուցելու, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է և նրանք ունեն նույն քաղաքական և կառավարման տեսակետները”, — նշել է  իր  Ֆեյսբուկյան էջում  “Լույս  Արցախին”  Քաղաքական  շարժում  նախաձեռնող  խումբը:

Դիտումների քանակը: 5993
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Милена Баширян