Մահացել է հայ շախմատիստ, ՖԻԴԵ-ի Գրան պրիի հաղթող Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարից հետո Արիանան, ով գտնվում էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում, կրկին տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժին, քանի որ խնդիրներ է ունեցել թոքերի հետ:
Արիանա Կաոլին վթարի է ենթարկվել մարտի 14-ին, Երևանում: Նրա ավտոմեքենան Սեբաստիա փողոցում բախվել է բետոնե սյունին: Վթարից հետո Արիանային մի քանի անգամ վիրահաել են:
“Ես խոսքեր չունեմ ՝ արտահայտելու իմ կնոջ ՝ Արիանայի մահվան կապակցությամբ տրտմվածությունս: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրում էր գեղեցիկ կյանքով …
Ես սիրում եմ քեզ թանկագինս, հանգչիր խաղաղությամբ…”,- գրել է Լևոն Արոնյանը:
Թողնել պատասխան