Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

4d03ebd0d433b0d0484961b58a98d814

Մահացել է հայ շախմատիստ, ՖԻԴԵ-ի Գրան պրիի հաղթող Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարից հետո Արիանան, ով գտնվում էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում, կրկին տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժին, քանի որ խնդիրներ է ունեցել թոքերի հետ:

Արիանա Կաոլին վթարի է ենթարկվել մարտի 14-ին, Երևանում: Նրա ավտոմեքենան Սեբաստիա փողոցում բախվել է  բետոնե սյունին: Վթարից հետո Արիանային մի քանի անգամ վիրահաել են:

“Ես խոսքեր չունեմ ՝ արտահայտելու իմ կնոջ ՝ Արիանայի մահվան կապակցությամբ տրտմվածությունս: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրում էր գեղեցիկ կյանքով …

Ես սիրում եմ քեզ թանկագինս, հանգչիր խաղաղությամբ…”,- գրել է Լևոն Արոնյանը:

Դիտումների քանակը: 4906
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին