Մանվելյանին հարվածած ադրբեջանցի մարզիկը որակազրկվել է

Մանվելյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանի հետ մենամարտող ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովը որակազրկվել է։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիաից։

Ավելի վաղ տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղթանակից հետո Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս հարվածում է հայ ըմբիշին:

«Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն:

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանն այսօր հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։

55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Այնուհետև Մանվելյանը 1:1 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ Մ23 ԵԱ եզրափակիչ։

Դիտումների քանակը: 3948
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին