Ադրբեջանցիները կրակել են խաղաղ բնակիչների ուղղությամբ

Մարտունու շրջանի Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքում խաղաղ բնակիչները հայտնվել են ադրբեջանական կրակոցների տակ։ Այդ մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին:

Դիտումների քանակը: 3758
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին