ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը Գեղարքունիքում է

ԵՄ

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այսօր` հոկտեմբերի 18-ին, այցել են Գեղարքունիքի մարզ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Սարգսյանը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքները Գեղարքունիքի մարզի բնակավայրերում։

ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակության ղեկավար Ջան Փլեսինջերն էլ իր հերթին ներկայացրել է իրենց առաքելության հիմնական նպատակները։ Դրանք են` դիտորդություն իրականացնել, թե ինչպես են երկու կողմերը պահպանում հրադադարի ռեժիմը և աջակցել սահմանային հանձնաժողովների գործունեությանը։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել նաև հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Նա կարևորել է ԵՄ պատվիրակության առաքելությունը` նշելով, որ այն հնարավորություն կտա օբյեկտիվ գնահատել հրադադարի խախտման դեպքերը։

Առաքելության շրջանակում Հայաստան կայցելեն 40 փորձագետ` երկու ամսով։

Դիտումների քանակը: 3887
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին