Մարտի 1-ին զոհվածների հուշարձանի լավագույն նախագծի համար բաց մրցույթի հաղթողը ճանաչվեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը:
Մրցույթը անց է կացվել Երևանի Քաղաքապետարանում: Կառավարությունն այս նախագծի համար հատկացրել է 2 միլիոն դրամ: Սա երկրորդ մրցույթն է, առաջին մրցույթում ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հույս է հայտնել, որ հուշարձանը պատրաստ կլինի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:
Հակոբ Կարապետյանը նշել է, որ մրցույթի համաձայն, հուշարձանը իրենից ներկայացնում է խորաքանդակ,, որը տեղադրվելու է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների էպիկենտրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Զաքյան և Բեյրութ փողոցների միջև ընկած հատվածում, այգու ցանկապատի 22-23-րդ սյուների միջև: Այսինքն ՝ այս խորաքանդակը կտեղադրվի հենց ճանապարհի երկայնքով։
Թողնել պատասխան