Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է Ալբերտ Վարդանյանի նախագիծը

Մարտի 1-ին զոհվածների հուշարձանի լավագույն նախագծի համար բաց մրցույթի հաղթողը ճանաչվեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի  «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը:

Մրցույթը անց է կացվել Երևանի Քաղաքապետարանում: Կառավարությունն այս նախագծի համար հատկացրել է 2 միլիոն դրամ: Սա երկրորդ մրցույթն է, առաջին մրցույթում ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է Ալբերտ Վարդանյանի նախագիծը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հույս է հայտնել, որ հուշարձանը պատրաստ կլինի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:

Հակոբ Կարապետյանը նշել է, որ մրցույթի համաձայն, հուշարձանը իրենից ներկայացնում է խորաքանդակ,, որը տեղադրվելու է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների էպիկենտրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Զաքյան և Բեյրութ փողոցների միջև ընկած հատվածում, այգու ցանկապատի 22-23-րդ սյուների միջև: Այսինքն ՝ այս խորաքանդակը կտեղադրվի հենց ճանապարհի երկայնքով։

Դիտումների քանակը: 4571
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին