Մարտունեցիները համախմբվել են դասալիքների պատասխանատու պաշտոններում վերականգնելու դեմ

֊դասալիք

Այսօր Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում մարդիկ համախմբվել են պահանջելով արդարություն։ Հավաքի մասնակիցները պահանջում էին արցախյան 44-օրյա պատերազմի օրերին իրենց պաշտոնական պարտականությունները չկատարած պետական պաշտոնյաներին  չվերականգնել աշխատանքում։

Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը հավաքի մասնակիցներին վստահեցրել է, որ այդ անձանց տվյալները հավաքագրված են և տարվում է հետաքննություն։

Բացի այդ Ավանեսյան նշել է, որ որոշ պաշտոնյաներ դատարանի վճռով վերականգնվել են աշխատանքում և համայնքի բնակիչներն էլ համախմբվել են նրանց պատասխանատու պաշտոններում վերականգնելու դեմ։ Հայտնի է, որ խոսքը վերաբերվում է որոշ ՊՈԱԿ-ների տնօրենների, քաղծառայողների։

Դիտումների քանակը: 4754
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին