Մեկ զինծառայող մահացել է, 4-ի վիճակը ծանր է. Արցախի ՊՆ

Վթարի ենթարկված պայմանագրային զինծառայողների վիճակը ծանր է։ Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Հունիսի 24-ին` ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր»,– նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև նշում է, որ քննություն է տարվում դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։

Տեղեկացնենք, որ դեպքը տեղի է ունեցել Սիսիան-Երևան ավտոճանապարհին։

Դիտումների քանակը: 5018
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին