ZAZ-ը հանդես եկավ համերգով Հայաստանում

Zaz

«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում՝ իր առաջին մենահամերգով, Հայաստանում է ֆրանսիացի հայտնի և սիրված երգչուհի ZAZ-ը (Իզաբել Ժեֆռուա)։ Երկար սպասված մենահամերգը տեղի է ունեցել հունիսի 25-ին Երևանի Հրազդան մարզադաշտում: Հատկանշական է, որ երգչուհին իր բացման խոսքում հանդես է եկել հայերենով։

«Հուզված եմ, որ Հայաստանում եմ, քանի որ սա Շառլի հայրենիքն է»,- նշում է երգչուհին՝ հավելելով, որ իր հետ միշտ մի կտոր Հայաստան ունի. շատ է սիրում դուդուկի ձայնը և պարբերաբար լսում է դուդուկահար Լևոն Մինասյանի ձայնասկավառակները։

Համերգի ժամանակ տասնյակ երգերի շարքում էր նաև Շառլ Ազնավուրի «La Bohème» երգը, որը հնչել է Կամո Սեյրանյանի դուդուկի ելևէջների ներքո։

«ՀԱՅԱ» փառատոնի բացմանը հրավիրված էին նաև հայ երաժիշտ Պարգը և «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը։

Հիշեցնենք, որ ZAZ-ն առաջին անգամ Հայաստանում հանդես էր եկել 2018 թվականին Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության հրապարակում կայացած գալա-համերգին։

Դիտումների քանակը: 4257
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին