ՃՏՊ Ստեփանակերտում` մահվան ելքով

FB_IMG_1656236889540

Հունիսի 26-ին ժամը 07:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի ՈՒլուբաբյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ: Այդ մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 07:30-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ Ս.Վ.-ն (ծնված 1991թ.) վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, ՈՒլուբաբյան փողոցի թիվ 70 հասցեի դիմացի ճանապարհահատվածում` վրաերթի է ենթարկել նույն փողոցի 60-ամյա բնակչուհի Լ.Գ.-ին, ով տեղում մահացել է»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նաև նշում է, որ ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Դիտումների քանակը: 4631
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին