Մեծ պատասխանատվություն եմ զգում, որ ելույթ եմ ունենալու Ազնավուրի հայրենիքում․ ZAZ

Զազ

«Շատ ուրախ եմ լինել Հայաստանում, նաև հուզված եմ, քանի որ Շառլ Ազնավուրի հայրենիքն է։ Մեծ պատասխանատվություն եմ զգում, որ ելույթ եմ ունենալու նրա հայրենիքում»,- այսօր Երևանում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆրանսիացի հայտնի փոփ երգչուհի ZAZ-ը՝ և անկեղծացել, որ Ազնավուրն իրեն շատ խորհուրդներ է տվել, որոնք իր կյանքում շատ մեծ նշանակություն են ունեցել։

«Նրա կարևոր խորհուրդներից մեկն էր՝ սովորել անգլերեն, բայց այդպես էլ չսովորեցի»,- ասաց ZAZ-ը։

Բացի այդ երգչուհին պատմեց, որ շատ է սիրում դուդուկը և նրա ձայնից լցվում է էներգիայով։

Հավելենք, որ ֆրանսիացի հայտնի և սիրված փոփ երգչուհի ZAZ-ի մենահամերգը տեղի կունենա հունիսի 25-ին Երևանի Հրազդան մարզադաշտում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։

Դիտումների քանակը: 3984
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին