50 բժիշկ ԱՄՆ-ից ժամանեց Հայաստան հերթական բարեգործական առաքելությամբ

71144125_136364394390318_8290875748596580352_n

ԱՄՆ-ից 50 բժիշկ է ժամանել Հայաստան հերթական բարեգործական բժշկական առաքելությամբ, որը կազմակերպվել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի՝ Պերճ Աբգարյանի, կողմից:

Նրանք անվճար խորհրդատվություն կտրամադրեն հիվանդներին, կզննեն, կկատարեն վիրահատություններ և այլ ընթացակարգեր Երևանում, Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում:

Պատվիրակությունը Հայաստան է բերել բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ, որոնք կուղարկեն Երևանի, Գյումրիի, Ախուրյանի, Մասիսի, Մյասնիկյանի, Կարագերդի և Արցախի բժշկական կենտրոններ:

Նաև որպես առաքելության մաս վերանորոգվեց Աշտարակի բժշկական կենտրոնի վիրահատարանը: Նոր վիրհատարանի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին:

Այս բարեգործական առաքելությունը հնարավոր դարձավ Ֆրեզնոյի հայ համայնքի նվիրատվությունների շնորհիվ: Հարկ է նշել, որ բարեգործական առաքելության մեջ ներգրավված բժիշկների մեծ մասը հայկական ծագումով չէ, բայց ցանկություն է հայտնել գալ Հայաստան և օգնել:

Դիտումների քանակը: 4628
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին