Նոյեմբերի 29-ին Ազատության հրապարակից դեպի ՌԴ դեսպանատուն միաբանության երթ են նախաձեռնել արվեստի և շոու բիզնեսի մի շարք գործիչներ։ Նրանց նպատակն է աջակցել զինծառայողների հարազատներին և ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին: Ակցիայի մասնակից Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ իրենց կողմից փոխանցված նամակը կընթերցվի և իրենք հույս ունեն, որ կստանան պատասխան:
«Պետք է շարունակել երթը մյուս դեսպանատները, Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և կանցնենք այն միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են զբաղվել այս հարցով, այդ թվում Անգլիայի և Չինաստանի դեսպանատները կայցելենք»,-ասաց Հրանտ Թոխատյանը՝ տեղեկացնելով, որ այսօրվա երթն այսքանով ավարտված է:
Հրանտ Թոխատյանը հայտնեց, որ իրենք խնդրել են, որ անհետ կորածների և գերիների նկարները չլինեն, որ չվնասեն գործընթացին: Բացի այդ նա նաև հորդորեց չքաղաքականցել այդ ամենը, նշելով, որ հարթակը բաց է, և յուրաքանչյուր գործընկերներ կարող է արտահայտվել։ Նա նշեց նաև, որ հիմարություն, թշնամություն կլինի, եթե մեկը փորձի այս ամենին տա քաղաքական կոնտեքստ:
Թողնել պատասխան