Մարտի 31-ին՝ Արցախում կայացան նախագահական ընտրությունները։ Հանրաապետության պատմության մեջ սա առաջին անգամն է, երբ միաժամանակ ընթանում են նախագահական և Ազգային ժողովի ընտրությոընները։
Ըստ նախնական տվյալների ԱՀ նախագահի ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը՝ 76 728, այսպիսով ըստ աղյուսակագրության՝ նախագահական ընտրություններին մասնակցել է 73,5 տոկոսը։
Նախագահի տեկնածուներ․
Բալայան Քրիստին — 202 ձայն (0,3%)
Բալասանյան Վիտալի — 10 751 ձայն (14,7%)
Ամիրյան Սերգեյ — 106 ձայն (0,2%)
Բաբայան Դավիթ — 587 ձայն (0,8%)
Լալայան Բելլա — 162 ձայն (0,2%)
Հարությունյան Արայիկ — 36 076 ձայն (49,26%)
Խանումյան Հայկ — 962 ձայն (1,2%)
Իշխանյան Դավիթ — 1873 ձայն (2,56%)
Բադասյան Վահան — 743 ձայն (1%)
Մայիլյան Մասիս — 19 360 ձայն (26,4%)
Ղուլյան Աշոտ — 1683 ձայն (2,3%)
Իսրայելյան Ռուսլան — 368 ձայն (0,5%)
Դադայան Աշոտ — 198 ձայն (0,2%)
Պողոսյան Մելսիկ — 141 ձայն (0,2%)
Քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել 50 և 1 ձայն, ուրեմն Արցախում պետք է լինի նախագահի ընտրությունների 2-րդ փուլ, որն ըստ օրեքի պետք է տեղի ունենա քվեարկությունից 14 օր հետո։
Թողնել պատասխան