Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը Թունիսում հանդիպել են

ՀՀ Ֆր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել այս տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Կարևորվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Կողմերհ քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Փաշինյանը Ջերբայում հանդիպումներ է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ:

Դիտումների քանակը: 3894
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին