Փաշինյանը Ֆրանսիայի պատվիրակության հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

29908_b

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։ Այսօր նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ։

Փաշինյանը բարձր է գնահատել պատվիրակության ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

«Երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինները համագործակցում են սերտորեն, և դրանում մեծ է նաև բարեկամության խմբի ավանդը: Ձեր այցերը մեր երկիր մեծ և դրական լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական գործընկերության շարունակական ամրապնդմանը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ժիլբեր-Լյուկ Դըվինազն ընդգծել է, որ հետագայում ևս ջանքերն ուղղելու են երկկողմ գործընկերության զարգացմանը:

«Մենք շարունակելու ենք լինել Հայաստանի ու Արցախի կողքին»,- ասել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը` հիշեցնելով, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչմանն ուղղված բանաձևը ստացել է լայն աջակցություն սենատորների կողմից:

Փաշինյանը նշել է, որ Սենատի ընդունած բանաձևը հսկայական քաղաքական նշանակություն ունի, որը մեծ ուժ և վստահություն է հաղորդում արցախահայության իրավունքների միջազգային ճանաչման համատեքստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը վերաբերող հարցերի:

Դիտումների քանակը: 4070
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին