Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը երկրի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Վարչապետն ու տիկին Հակոբյանն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ ծանոթացել «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցադրությանը ներկայացված ցուցանմուշներին:
Թողնել պատասխան