Նիկոլ Փաշինյանը ընտրվել է տարվա քաղաքական գործիչ

959613

«Վեդոմոստի» հրատարակչությունը ամեն տարի կազմակերպում է քվեարկություն աշխատողների և ընթերցողների շրջանակում` վեց անվանակարգերում․ “Տարվա քաղաքական գործիչ”, “Տարվա գործարար”, “Տարվա մասնագետ”, “Տարվա զոհ”, “Տարվա մշակութային հերոս” և “Տարվա անհատ”:

«Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում առաջատարը եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնկատար Նիկոլ Փաշինյանը:

Հրատարակությունը ընդգծել է, որ նախկին խորհրդային տարածքում գտնվող մեկ այլ երկրում իրականացվել է «գունավոր հեղափոխություն», սակայն, ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի և Ղրղզստանի, որտեղ բավականաչափ ընտրող աջակցություն ստացող քաղաքական գործիչներ դարձան պետությունների ղեկավարներ, Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ ղեկավար, որի «Ելք» դաշինքը 2017 թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկության 8 տոկոսից պակաս ձայն հավաքեց:

Մեկնաբանելով այս հրապարակումը, Նիկոլ Փաշինյանը Facebook- ի իր էջում գրեց, որ, իհարկե, շատ հաճելի է ընտրվել «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում, բայց պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն։ Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա:

«Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում առաջադրվել էին նաևԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Խակասիայի ղեկավար Վալենտին Կոնովալովը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

Դիտումների քանակը: 4727
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին