“Նուբար Օզանյան” գումարտակը մարտերի է բռնկվել թուրքերի հետ

71548_large

Ինչպես հայտնում են Սիրիայում գործող լրատվամիջոցները՝ Ռաս Աին գյուղը, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում, շրջափակված է թուրքական բանակի կողմից։

Տեղի բնակչությունը, որոնց թվում են քրդերը, հայերը, արաբները ստիպված են զինվել և դիմակաել թուրքական բանակին` գրեթե առանց հանգստանալու:

Նուբար Օզանյան գումարտակի մարտիկները իրականացնում են Սիրիայի հայ համայնքի պաշտպանությունը: Օզանյանցիների հիմնական նպատակներից մեկը 1915 թվականի Հայոց ցեղասպանության կրկնությունը կանխելն է:

Ըստ Սիրիայի հայ ակտիվիստների՝ Ռաս Աինում կան ֆրանսիական կանոնավոր բանակի զինծառայողներ, իսկ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հաճախ տեսանելի են երկնքում:

Չնայած այն հանգամանքներին, որ թուրքերը կրում են մեծ կորուստներ և ստանում միջազգային դատապարտում, նրանք շարունակում են իրենց գործողությունները:

Դիտումների քանակը: 6426
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին