Ողբերգական ավտովթար. 2 զինծառայողներ մահացել են, կա վիրավոր

46e2ba11efc3f22505becd034a8acedd

Օգոստոսի 21-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այդ մասին գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ողբերգական ավտովթար. 2 զինծառայողներ մահացել են, կա վիրավոր

«Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Ֆահրադ Հակոբյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե պատնեշին ու ծառին»,- նշում է աղբյուրը` հավելելով, որ վթարի հետևանքով Ֆ. Հակոբյանն ու ուղևոր` Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Սուրեն Փիրումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Ռազմիկ Հակոբյանը տեղում մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նույն օրը՝ ժամը 07:40-ին, «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ս. Փիրումյանը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդն ու մահացածները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

Դիտումների քանակը: 4145
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին