Փարիզի քաղաքային խորհուրդն հոկտեմբերի 13-ին միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջից։
«Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունից հայտնում են նաև, որ Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։
Թողնել պատասխան