Փաշինյանն արդեն Բրյուսելում է. Նախատեսվում է եռակողմ հանդիպում

եռակողմ հանդիպում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,– նշում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` հավելելով, որ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել էր, որ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

Հավելենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն Բրյուսելում էր։

Հիշեցնենք, որ Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև նախորդ եռակողմ հանդիպումն ապրիլի 6-ին էր:

Դիտումների քանակը: 4093
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին