Փաշինյանն ազատել է իր երկու գլխավոր խորհրդականներին և մեկ օգնականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն նոր որոշումներ է ստորագրել, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, այն է պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ:

Վարչապետի գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանին և Արամ Ղարիբյանին ազատվում են զբաղեցրած պաշտոններից: Նշենք, որ Գասպարյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հուլիսի 30-ից, Ղարիբյանը՝ նույն տարվա հունիսի 8-ից: Մեկ այլ որոշմամբ, որը նույնպես հրապարակված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում, Մհեր Սահակյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի։

Դիտումների քանակը: 4608
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին